Գևորգ Պապոյանը կմեկնի Մոսկվա

կողմից badoyan

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 17-ին հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։

Որոշման համաձայն՝ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության արտաքին քաղաքականության հարցերի և ազգային արժույթներով հաշվարկների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություններին։

Նախարարի գործուղման ծախսերը կհոգան 2026 թվականի պետական բյուջեից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

Գործուղումից վերադառնալուց հետո Գևորգ Պապոյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode