Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են

կողմից badoyan

Երևանում նոյեմբերի 23-ին նախատեսված Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումն ու համերգը չեղարկվել են։

Մինչ այդ միջոցառման մասին հրապարակված հայտարարություններում որպես նախաձեռնող նշվում էր Երևանի քաղաքապետարանը, իսկ կազմակերպիչ՝ Mezzo Production-ը։

Mezzo Production-ի ֆեյսբուքյան էջում, չեղարկման մասին տարածված հաղորդագրության մեջ կազմակերպիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարության համար և հայտնել, որ տոմսերի գումարն ավտոմատ կվերադարձվի գնորդներին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Չեղարկման պատճառների մասին խոստացել են առաջիկա օրերին լրացուցիչ պարզաբանումներ տրամադրել։

Մինչև այս պահը հայտնի չէ՝ ինչ դեր է ունեցել Երևանի քաղաքապետարանը միջոցառման կազմակերպման և ֆինանսավորման հարցում։ա

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode