27
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն ԱՄՆ դոլարը:
Այն ներառում է ինքնաթիռների, զինամթերքի մատակարարման շուրջ համաձայնագրեր թուրքական առաջատար ընկերությունների հետ։
«Ցանկանում եմ, որ այս գործարքներն օգուտ տան երկու եղբայրական պետություններին»,- նշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը։