42
Այսօր, նախնական տվյալներով ծառայության հետ չկապված պատճառով արձանագրվել է պայմանագրային զինծառայողի հանկարծամահության դեպք:
ՊՆ-ից B24. news-ին հայտնեցին, որ պայմանագրայինի հանկարծամահությունը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի:
Հարցին, թե ինչու են գաղտնի պահվում դեպքերը, պարզաբանել են, որ ծառայության հետ չկապված դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: