Կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա, թաղման նպաստներ կստանան միայն անապահովները. Արսեն Թորոսյան

կողմից admin1

Թաղման նպաստները շարունակվելու է տրամադրվել մեր այն քաղաքացիներին, ովքեր օգտվում են անապահովության համակարգից, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մնացած  բոլոր քաղաքացիների դեպքում այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակային ֆոնդին:

«Կենսաթոշակները 1000 դրամով բարձրանալու են, ինչը կարծում եմ, շատ ավելի կարևոր է, քան նպաստի այդ տեսակը բոլորին տալը: Նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով է բարձրանալու, մնացածի դեպքում բանաձև կա, որի միջոցով հաշվարկ կարվի»,- մանրամասնեց նախարարը:

Focus Mode