10
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» նոր նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով։
Նախագծի քննարկումը նախատեսվում էր հանձնաժողովի նիստում, սակայն որոշվեց այն հետաձգել՝ լրացուցիչ քննարկումներ և աշխատանքներ իրականացնելու նպատակով։