Նիկոլ Փաշինյանը «բացատրել է», թե ինչու երկրի իշխանությունները ոչ մի կերպ չեն նշել 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցը, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությամբ համերգ էր հեռարձակվում։
<< Պատերազմի մասին անդադար խոսվել է 5 տարվա ընթացքում, և չի մնացել մի թեմա, որի մասին չխոսվեր։ Ըստ Փաշինյանի՝ ի վերջո պետք է արձանագրել, որ Հայաստանի պատմության մեջ կան բազմաթիվ օրեր, որոնց մենք առանձին չենք անդրադառնում։ Կա հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակի օր։ Այն սահմանվել է, որպեսզի չստացվի այնպես, որ մի իրադարձության ժամանակ զոհվածներին այլ կերպ ենք վերաբերվում, քան մյուս իրադարձությունների զոհերին, նշել է Փաշինյանը՝ հիշատակելով 4-օրյա պատերազմի սկիզբը և 2022թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան>>, ասել է նա։
Մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված և հանրության շրջանում վրդովմունք առաջացրած համերգը՝ Փաշինյանը, կարծես ոչինչ չէր եղել, հարցրել է՝ արդյոք այլ օրերին համերգներ չե՞ն լինում։ «Այսօր պատերազմի ժամանակ բազմաթիվ զոհեր են եղել»,- հիշեցրել է նա՝ հավելելով, որ «հետո գալու է նոյեմբերի 9-ը»։ «Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ ոչ»,- անկեղծորեն հետաքրքրվել է Փաշինյանը։