Մեր իրավապահները փայլուն գործեցին, արագ զինաթափել են: Ջահել տղա էր, 18-20 տարեկան, սև ավտոմատով. Շաքիի վարչական շրջանի ղեկավար

կողմից admin1

Մեր իրավապահները արագ վնասազերծել են ադրբեջանցուն, մենք, երբ հասանք արյան հետքեր կար, թեթև վիրավորում էր ստացել: Այս մասին Irakanum-ի հետ զրույցում ասել է Շաքիի վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Մանուչարյանը:

«Մեր իրավապահները փայլուն գործեցին, արագ զինաթափել են: Ջահել տղա էր, 18-20 տարեկան, սև ավտոմատով»,- մանրամասնել է վարչական շրջանի ղեկավարը:

Վիրավորում ստացած կինը 35 տարեկան է, Արարատի մարզից, ունի 3 երեխա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Focus Mode