Զինված ադրբեջանցի զինվորականին վնասազերծել է անպաշտպան հայ կինը. Հոխիկյան

կողմից admin2

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․  Ընդամենը ժամեր առաջ զգուշացնում էի սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին, որ զգոն լինեն ադրբեջանցիների ներխուժումներից։ Ուշադրություն էի հրավիրել Սիսիանի վրա։

Եվ ահա հենց Սիսիանում ադրբեջանցի զինված զինվորական է մտել ու կրակել հայ կնոջ վրա։

Իհարկե, մեր հայրենակցուհին կարողացել է նույնիսկ վիրավոր վիճակում վնասազերծել թշնամու ահաբեկչին և վիրավորել նրան։

Միամտություն է կարծել, թե Հայաստանի իշխանությունը կարող է պահել ադրբեջանցի ահաբեկչին ու չհանձնել Ադրբեջանին։

Միանշանակ Նիկոլ Փաշինյանը կվերադարձնի Հայաստան ներխուժած ադրբեջանցուն և փոխարենը ոչ մի հայ գերու վերադարձ չի պահանջի Բաքվից։

Բայց այստեղ կարևորը դա չէ։ Կարևորը այն է, որ զինված ադրբեջանցի զինվորականին վնասազերծել է անպաշտպան հայ կինը։

Չխոսեք Ադրբեջանի ուժի մասին։ Դա այն թշնամին է, որի հազար զինվորը մեկ հայ կնոջ ոտքի տակի հողը չարժի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode