Ընթացք է տրվել Սիսիանի զորամասի փոխգնդապետ հրամանատարի շուրջ աղմկալի գործին

կողմից admin3

Այսօր Ռազմական ոստիկանությունն ընթացք է տվել Սիսիանի զորամասի փոխգնդապետ հրամանատարի շուրջ աղմկալի գործին, որն ըստ աղբյուրի տեղի բնակիչների հետ էր կապված, պարտատեր փոխգնդապետը խաբեությամբ ըստ աղբյուրի փողեր է վերցրել ու չի վերադարձրել մարդկանց։
Ինքը ` փոխգնդապետ Գեւորգ Սիմոնյանն այսօր կապ հաստատեց ինձ հետ ու դժգոհեց, թե հավատալով սիսիանցի ընտանիքին ` իրեն անտեղի անվանարկել եմ ու վիրավորել իր բնութագրմամբ կեղծ լուրերով։

Հետաքրքրվեցի` սուտ է որ թոշակառու ընտանիքին մոլորեցնելով փողեր է վերցրել ու չի հրաժարվել, սկզբում կատեգորիկ հերքեց, հետո ասաց որ վերցրել էր ու վերադարձրել, իսկ իրեն մեղադրում են, քանի որ տոկոս են հաշվել վրան։
Այսինքն Դուք տոկոսով փող եք վերցրել, վաշխառության մեջ են Ձեզ ներգրավե՞լ , պատասխանեց ` ի սկզբանե ինքն այդպիսի բան չի պայմանավորվել ընտանիքի հետ, բայց երբ պարտքը վկայի ներկայությամբ վերադարձրել է` իրենից տոկոս են ուզել, իսկ հետո իր պնդմամբ ժամ են դրել իր վրա որպես պարտապան` սպառնացել ու ժամ դրել վրան, թե չվերադարձանես , վատ կլինի։

Ընդ որում Գեւորգ Սիմոնյանն ընդունեց որ երկրորդ կամ հերթական փուլում զորամասի հարեւան ընտանիքից փող ուզելուց բարաթն է ստորագրել ։ Հիմա ինքն էլ, պարտքով փող տված ու իրեն տուժած համարող ընտանիքն է լ իրար դատի են տալու, երկու կողմ էլ նույն բանն ասաց, Սիսիանի բնակիչն իրեն քցված է համարում, համարում է որ բանակի փոխգնդապետը քցել է իրենց , իսկ փոխգնդապետը, որ հայտնվեց իր մասին հրապարակումից հետո , սպառնում է դատի տալ այդ ընտանիքին` վաշխառությամբ իրեն ապօրինի պահանջներ ներկայացնելու եւ խայտառակելու համար։

Վաղը կողմերի ձայնագրություններով կփորձեմ իրավիճակն ընդհանուր առմամբ ներկայացնել, իսկ իրավական գործընթացնարդեն սկսվեց ու հենց այսօր, ինձ այդպես հայտնեցին համակարգի ներսից։

Հայտնում է Սյուզի Բադոյանը

Ավելի վաղ գրել էինք, որ Սիսիանի զորամասի հրամանատարի տեղակալն էր Սիմոնյանը, խարդախության եւ դրամաշորթության մեջ են մեղադրում տեղի բնակիչները ` պատմելով երիտասարդ փոխգնդապետից զավեշտալի եւ ամոթալի պատմություններ։

Զորամասի ներսում աջ եւ ձախ պարտքով փողեր վերցնել-չվերադարձնելուց հետո, ասում են, հերթը մեր ընտանիքին է հասել( Սիսիանի բնակիչն է պատմում ) , եւ զինվորականին ոչ հարիր պահվածքով Սիսիանում հայտնի գնդապետ Սիմոնյանը , ասում են, շուրջ 2000 դոլար վճարվող փոխգնդապետ է, բայց այնպիսի անհասկանալի պատմությունների մեջ է խճճվել, որ ստիպված մարդկանց մանիպուլացնելով պարտքով փողեր է վերցնում, ինչ որ ոսկու նկարներ ցույց տալիս, համոզում, թե Երեւանում լոմբարդի տակ էր, հեսա կհանի , որ չկորցնի կնոջ ոսկեղենը, կվաճառի կնոջ զարդերը, ու կմարի մարդկանց պարտքերը։
Եւ ահա այս կրկնվող սցենարով նա մարդկանց է շորթել, հետո կորել զանգերին չպատասխանելով, ինչի մասին տեղյակ է ըստ բնակչ, նրա անմիջական վերադասը` զորամասի հրամանատարը, ու արդեն մեկ ամիս է` գրավոր հայտնել են Պաշտպան նախարար Սուրեն Պապիկյանն
Բայց արձագանք չկա, ոչ մի քայլ չի ձեռնարկել բանակի բարքերին արդեն ընտելացող նախարարը։
Անգամ ՊՆ ից չեն փորձել կապի դուրս գալ Սիսիանի բնակչի հետ ու չեն փորձել պարզել եղելությունը, իրենց չի հետաքրքրել ենթակայի շուրջ աղմկահարույց դեպքերի կծիկը, որ արդեն շարքային քաղաքացիների հետ էլ առնչվում։
Հերթը իրավապահներինն է.. իսկ բնակիչները պատրաստվում են փոխգնդապետի դեմ բողոքով մտնել Գլխավոր դատախազություն ։

Возможно, это изображение отрывной талон и текст

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode