27
Կառավարությունը հաստատել է ՆԳՆ-ին 1 մլրդ 895 մլն դրամ հատկացնելու նախագիծը՝ ծառայողական մեքենաների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և բենզինի ձեռքբերման համար։
Գումարից 575.7 մլն դրամը կուղղվի մեքենաների վերանորոգմանն ու սպասարկմանը, իսկ 1 մլրդ 319.3 մլն դրամը՝ շուրջ 2.96 մլն լիտր բենզինի ձեռքբերմանը։ Բենզինը նախատեսվում է գնել «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից՝ մեկ լիտրը 445 դրամով։
Մեքենաների սպասարկման համար ամենամեծ՝ 338.7 մլն դրամը նախատեսվում է հատկացնել «Չեխ Ավտո» ՍՊԸ-ին՝ պարեկային ծառայության «Skoda» մեքենաների երաշխիքային սպասարկման համար։