Մարդասիրությունը զուգահեռ իրականությունում

կողմից admin1

Լուսանկարի ձախ կողմում  77-ամյա Մամիկոն Խոջոյանն է։ 2014-ին՝  ունենալով առողջական խնդիրներ, մոլորվել է, անցել հայ-ադրբեջանական սահմանը, հայտնաբերվելուց հետո ենթարկվել է դաժան ֆիզիկական խոշտանգումների։ Հայաստան վերադարձվելուց ընդամենը երկու ամիս անց մահացել է ստացած վնասվածքներից ու թունավորումներից։

Լուսանկարի աջ կողմում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն է։ Նա ապօրինի հատել է ադրբեջանահայկական սահմանը, մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը, պատանդ վերցրել երեխաների, իրեն ամրակցված  զենքից կրակել և ծանր վիրավորել է երեխաների մորը, դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել և ձերբակալվել։

Ի տարբերություն հայ անզեն ու տարեց քաղաքացու, զինված ադրբեջանցի զինվորը Հայաստանի իշխանության կողմից չի համարվում դիվերսանտ, իսկ նրա գործողությունները որակվում են որպես <<սովորական կրիմինալ>>։

Ինքնապաշտպանության և երեխաներին փրկելու հետևանքով ծանր վիրավորում ստացած կինը կարգվում է մեղավոր, որովհետև չի սպասել ոստիկաններին, այլ փորձել է ինքնուրույն փրկել իր երեխաներին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode