16
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 15-ին կայցելի Ադրբեջան, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նա կմասնակցի Բաքվում կայանալիք Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության գագաթնաժողովին։
Այցը տեղի է ունենում երկրների միջև լարվածության ֆոնին, որն առաջացել է ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի սահմանումից հետո։