Անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումն այսպիսին է. Նիկոլ Փաշինյան

կողմից admin1

Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում պետք է անկլավներ ու էքսկլավներ չլինեն, լրագրողերի հետ զրույցում հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։

«Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է և խոսքը Քյարքիի, Բարխուդարլուի, Ասկիպարա գյուղերի ու Արծվաշենի մասին է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է տեղի ունենա սահմանազատում, որ տարածքները ճշգրիտ տեղորոշվեն։

«Մենք պետք է իմանանք, թե Արծվաշենի տարածքը ինչքան է, որ կարողանանք խնդրին ճիշտ լուծում տանք»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը մտել է խաղաղության ինստիտուտցիոնալացման եզրափակիչ փուլ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode