Պետք է մինչև 2031-ը ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան

կողմից admin1

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև 2031 թիվը հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Այդ մասին նա այսօր հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Սա մեր կառավարության ու քաղաքական թիմի անելիքն է, սակայն ես` որպես ՀՀ վարչապետ, ինքս ինձ համար խնդիր եմ դրել մինչև 2031 թիվը հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Դա նաև իմ անձնական օրակարգի համար շատ կարևոր եմ համարում»,– հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով` այսօր նա հստակ տեսնում է, որ կա այդ հնարավորությունը, և պետք է կենտրոնացած լինենք այդ օրակարգի վրա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode