4
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի այցը Հայաստան:
ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը:
Հայաստանում փոխվում են ԵԱՀԿ-ի նկատմամբ նախկինում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները, և այժմ հայկական կողմը փորձում է կազմակերպության հետ համագործակցության նոր ուղղություններ մշակել, հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո։
«Հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը՝ հասկանում ենք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի համար փոխում է այն ընկալումները, որոնք Հայաստանում եղել են, և այն ակնկալիքները, որոնք Հայաստանն ունեցել է ԵԱՀԿ-ից։ Հիմա մենք մտածում ենք, թե ինչպես զարգացնել համագործակցությունը, ունենալ նոր նախաձեռնություններ, մշակել նոր ծրագրեր»,– ասել է Միրզոյանը։
Միրզոյանը հավելել է, որ քննարկել են ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։