«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես վերահսկողություն կիրականացնի, որ Բունդիբուգյո վիրուսը (էբոլա) Հայաստան չներթափանցի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
«2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում անցկացվելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), իսկ հոկտեմբերի 16-ին՝ COP17-ին նախորդող Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը (Leaders’ Summit on Biodiversity)։ Միջոցառման մասնակիցների ժամանումները նախատեսվում են նաև համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից ուշադրություն պահանջող պետություններից և տարածքներից։
Նախագծի ընդունմամբ կապահովվի COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց հետ կապված՝ BVD-ի ներբերման և տարածման համաճարակաբանական ռիսկերի նկատմամբ ժամանակին և նպատակային արձագանքումը, հնարավոր դեպքերի վաղ հայտնաբերումը, անհրաժեշտության դեպքում կոնտակտների արագ հետագծումը և հանրային առողջության պաշտպանության միջոցառումների օպերատիվ իրականացումը։