Քաղաքական հաշվեհարդար․ քանդում են պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը

կողմից admin1

B24.news-ի տեղեկություններով, այս րոպեներին քանդում են պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանի մի մասը` զուտ բիզնեսը փակելու նպատակով։

Սա, ըստ էության քաղաքական հաշվեհարդար է, այն բանից հետո, երբ Մեսրոպ Մանուկյանը օրեր առաջ փորձեց պաշտպանել քաղաքապետարանի անօրինական գործողություններից ակնհայտ տուժող՝ Շինարարների փողոցի կրպակատերերին։

Կառավարության ղեկավարի փաստացի <<դաբրոն>> ստանալուց հետո, նրա քաղաքական թիմի  ուշադրության կենտրոնում հայտնվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի անունը,  ուղղակի և անուղղակի սկսեցին սպառնալ նրան, ընդհուպ մինչև մանդատից զրկում։

Այսօր էլ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը ողջունեց Երևանի քաղաքապետարանի գործողությունները Աջափնյակի Շինարարների փողոցում, որտեղ ապամոնտաժվել են կրպակները։

Նրա խոսքով, սա շատ կարևոր քաղաքական գործընթաց է, դրանից ոչ մի վայրկյան չեն հրաժարվել։ Այլ հարց է, թե մարդիկ որքան լուրջ են վերաբերվել դրան։

<< Պետք չէ մեզ ջղայնացնել, մանավանդ, որ մենք առանձնապես ջղայնանալու հետ խնդիր չունենք»,- սպառնաց Փաշինյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode