Սաղաթելյան Գևորգը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Այդ օրերին Ջրականում զորավարժությունների էին։ Չանայած կռվի ամենաթեժ կետում էր, բայց թաքցնում էր տնեցիներից ու ասում, որ ինքը նորակոչիկ է, իրեն կռիվ չեն տանի…
Մոտ երկու շաբաթ անց Գևորգենց իջեցրել էին զորամաս՝ երկու օր հանգստանալու։ Այդ ժամանակ նա հոր հետ խոսելիս ասել էր, որ հոկտեմբերի 15-ին իրենց կրկին Ջրական են տանելու։
Հոկտեմբերի 14-ի գիշերը հայրը ճանապարհ էր ընկել որդու մոտ։ Հաջորդ օրը Աշոտ Սաղաթելյանն արդեն որդու մոտ էր՝ նույն զորամասում կամավորագրվել էր և զենք ստացել։
6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան անօդաչուի ռումբի պայթյունից զոհվում են 7 հոգի, այդ թվում՝ իրար կողքի գտնվող հայր և որդի։ Նրանք Ջրականի և Հադրութի միջև ընկած «Անանանուն բարձրունքն» էին պաշտպանում, որը հետո պետք է կոչվեր «Մաթոսի բարձունք»։
2 ամիս Աշոտի եղբայրը՝ Վարդանը փնտրում է եղբորն ու եղբորդորուն։ Տիկին Վեներան պատմում է, որ 10 օր հետո ինքն արդեն հասկանում էր, թե ինչ է եղել։ Այդ օրերին երազ էր տեսել՝ ամայի դաշտում երկու մեծ սև գերեզմանաքար…
Դեկտեմբերի 17-ին արտերկրից հարազատներն արդեն Երևանում էին։ Երբ բոլորը միասին Վարդանի հետ տուն էին մտել, տիկին Նեռան (Աշոտի մայրը) ու տիկին Վեներան հասկացել էին կատարվածը։
-Ես հարցրի Վարդանին՝ «Ո՞ր մեկն է, Վարդան»,- ասում է տիկին Վեներան։
Ասաց՝ երկուսը…
Մեկնելիս Աշոտը հետը քաղցրավենիք, կոնֆետներ էր տարել։ Հետո արդեն այդ դիրքում զոհված բոլոր տղաների գրպաններից այդ նույն կոնֆետներից էին գտել, բոլորին բաժանել էր…
Պատմում է Արամ Գևորգյանը