22
Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում Լեքսուսը վարերթի է ենթարկում 6–ամյա երեխայի, որը մահանում է։ Սարսափելի է։
Ու դժվախտաբար, երեւանյան շենքերի բակերում այդ սարսափի կրկնության վտանգները համատարած են։
Որովհետեւ համատարած են «մարդիկ», որ բակերում երթեւեկում են մեծ արագությամբ։ Ներեցեք, բայց ես կարծում եմ, որ բակերում արագ երթեւեկողները մարդ են միայն չակերտավոր, միայն ֆիզիոլոգիական իմաստով, եթե չեն մտածում, որ այդտեղ ամեն քայլափոխի կարող է մեքենայի դիմաց հայտնվել որեւէ երեխա։
Միեւնույն ժամանակ, ցավոք չկա այդ խնդրով մտահոգ որեւէ պետական կամ համայնքային կառույց, որը կզբաղվի առնվազն այնպիսի կանխարգելիչ կահավորումներով, որ այդ չակերտավոր մարդիկ ուղղակի ստիպված լինեն բակերում վարել դանդաղ։ Որովհետեւ ցավալի փորձը ցույց է տալիս, որ նրանք իրենց մեքենաների հանդեպ ավելի հոգատար են, քան երեխաների առողջության ու կյանքի հանդեպ։
Գրել է Հակոբ Բադալյանը