12
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնում է Hürriyet Daily News պարբերականը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Զոհերի թվում են նաև 14-ամյա դեռահասը, որը մահացել է էլեկտրահարումից՝ ջրափոսը մտնելու հետևանքով, և 34-ամյա քաղաքացին, որը ջրհեղեղի ժամանակ սայթաքել, գլխով հարվածել է մայթեզրին և հետագայում մահացել հիվանդանոցում։
Հորդառատ տեղումները, որոնք սկսվել են հոկտեմբերի 14-ի գիշերը, Ստամբուլի բազմաթիվ շրջաններում լայնածավալ ջրհեղեղների պատճառ են դարձել։ Ջրի տակ են անցել բնակելի տներ, առևտրային տարածքներ, փողոցներ և ստորգետնյա անցումներ։