Ստեղծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիայի հարցերով աշխատանքային խումբ

կողմից admin1

Փաշինյանը որոշում է ստորագրել Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կքննարկի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները,  հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Որոշման համաձայն՝ աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերի 14-ին Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Խմբի նպատակն է եռամսյա ժամկետում քննարկել առկա խնդիրները, գտնել դրանց լուծման հնարավոր տարբերակները և հստակեցնել հետագա քայլերը։

Աշխատանքային խումբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։ Խմբում ընդգրկվել են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարության, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչներ։

Աշխատանքային խմբի կազմը հետևյալն է․

Դավիթ Իվանյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Մնացական Սաֆարյան – ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ

Էդգար Մկրտչյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ալեքսեյ Նիկոլաևիչ Շիլո – ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ (համաձայնությամբ)

Արտակ Պապյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ

Վյաչեսլավ Ալֆրեդովիչ-Պավլովսկի – «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Անտոն Սերգեևիչ Կոզլով – «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագոր ծակցության դեպարտամենտի պետ (համաձայնությամբ)

Ալեքսեյ Վալերյեվիչ Մելնիկով – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode