«Այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները TRIPP–ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, էականորեն ուռճացված են։ Իրանական կողմում անշուշտ կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են, իրանական կողմը իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է, ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանից պարբերաբար մտահոգություններ են հնչում TRIPP նախագծի շուրջ։
Օրինակ, իրանական կողմը ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP–ի երկայնքով: Չի լինելու, մարդիկ հարցնում են, մենք էլ ասում ենք՝ չի լինելու։ Թղթերը այդ մասին են վկայում, իրականությունը այդ մասին է վկայում: Այսինքն նորմալ է, որ իրենք այդ հարցը ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք։ Իենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու, իրենք էլ այդ երկաթուղային ցանցը կարողալու են օգտագործել, շատ լավ», ասել է նախարարը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու COP17–ին Ադրբեջանից ներկայացուցիչ չի եկել, Արարատ Միրզոյանը պատասխանել է․ << COP–17-ը ՄԱԿ-ի միջոցառում է, հետևաբար, հրավիրել, չհրավիրելն էլ շատ ֆորմալ է, իրենք ՄԱԿ-ի լիիրավ անդամ են և սա նաև իրենց միջոցառումն է, ուստի կարող էին հանգիստ գալ>>։