Հայաստանը էլեկտրաէներգիա կարող է գնել Ադրբեջանից և Թուրքիայից

կողմից admin1

Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերը միացնելու հարցը, որպեսզի ըստ անհրաժեշտության երկու երկրները կարողանան միմյանցից էլեկտրաէներգիա գնել, այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ըստ նրա՝  փոքր ներդրումների դեպքում ենթակառուցվածքները պատրաստ են գործարկման։

Դիտարկվում է նաև Կարս-Գյումրի ենթակառուցվածքի գործարկումը, որը թույլ կտա ավելցուկային էլեկտրաէներգիայի վաճառք կամ անհրաժեշտ գնումներ իրականացնել Թուրքիայի հետ։

Խուդաթյանի խոսքով՝ եթե նախկինում Հայաստանն ուներ էլեկտրաէներգիայի ավելցուկ, որոշակի սեզոններին գնումներ էր անում Վրաստանից, ապա այժմ արհեստական բանականության գործարանների աճող պահանջարկը կարող է սպառել արտադրվող ողջ ծավալը։ Սրանով պայմանավորված՝ չի բացառվում հարևաններից էլեկտրաէներգիա գնելու անհրաժեշտությունը;

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode