Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

կողմից admin1

«Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները, որը նաև, բնականաբար, ներառում է կալանավորված անձանց», — ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝  պատասխանելով հարցին, թե Ինչո՞ւ ՄԱԿ-ը ճնշում չի գործադրում, որպեսզի Բաքուն ազատ արձակի հայ գերիներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հույս հայտնեց, որ հայ — ադրբեջանական համաձայնագիրն արագ կստորագրվի. — «Ես խաղաղության պայմանագրի մեծ ջատագովն եմ: Հույս ունեմ, որ խաղաղության համաձայնությունը արագ գործողության կվերածվի և կլուծվեն բոլոր առկա խնդիրները, որոնք իսկապես ցավալի են», ասել է նա:

Անցած տարի Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրում գերիների մասին կետ չկա:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում է փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Անտոնիու Գուտերեշը կարևորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode