Շաքիի դեպքի ժամանակ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, տուժողը զանգել է ոստիկանի բջջայինին, լավ չի լսվել․ Արփինե Սարգսյանը՝ ոստիկանության ուշ արձագանքի մասին

կողմից admin1

Շաքիի դեպքի վերաբերյալ ոստիկանությունը առավել քան օպերատիվ արձագանք տվել է. մենք պարզաբանել ենք, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, այս ժամանակահատվածում տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն ներկայացրել առանց մանրամասնելու, թե ինչ է տեղի ունենում, և դժվար լսելի է եղել ոստիկանի համար, թե ինչի մասին է խոսքը։

COP-17-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին և նրան, որ ոստիկանությունն ավելի ուշ է հասել դեպքի վայր, քան երեխաների մայրը՝ Անի Ավետիսյանը Սիսիանից։

«Գտնելով հանգստի մեջ, ոստիկանին հարիր պահվածքով, այդուհանդերձ դուրս է եկել բնակության վայրից, չանցած 10 րոպեից հասել է դեպքի վայր, արդեն դեպքը բնականաբար տեղի ունեցած է եղել։ Ոստիկանը ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տուժողի որդին ոստիկանի ներկայությամբ և ուղղորդմամբ նաև զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն, այդ պայմաններում բնական է, որ ունենք ստանդարտ կարգ, երբ որ 10 րոպեում պիտի ապահովենք մեկնումը օպերատիվ խմբի, բայց այս դեպքում 10 րոպեում արդեն օպերատիվ խումբը տեղում է եղել։ Այսինքն այս տեսանկյունից առավել քան արագ են գործել ծառայողները։

Այն միտքը, որ ոստիկանները ավելի ուշ են հասել և այլն, մենք մեր պարզաբանմամբ ամբողջովին փարատել ենք, որովհետև այլ կարծիք ուղղակի լինել չի կարող»,–ասել է նա։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode