Կանխվել է 70 կգ թմրանյութի ներմուծումը

կողմից admin1

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք:

Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց է տեղափոխել  ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն:

Հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներով:

ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու հոդվածներով:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode