Հայ ըմբիշները Լաս Վեգասից կվերադառնան երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալով

կողմից admin1

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պայքարը մեկ մեդալով է ավարտել Լաս Վեգասում կայացած ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 14։9 հաշվով հաղթել է ուզբեկ Բեհրուժբեյ Թուրանմուրադովին:

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 10 ըմբիշով:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս Մ-23 Աա-ին մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճել երկու արծաթե մեդալ: Երկրորդ տեղն էին գրավել Գասպար Տերտերյանը (72 կգ) և Մարտիկ Պետրոսյանը (82 կգ):

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode