13
Երևանի իշխանությունը նախատեսում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027 թվականին։ Երևանի քաղաքապետարանից այս մասին հայտնել են Sputnik Արմենիային։
Նոր կայարանի նախագծմամբ զբաղվել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Շինարարությունը պետք է սկսվեր 2024 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվե են։
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում հողերի օտարման և մրցույթների հայտարարման հետ կապված իրավական ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
Ակնկալվում է, որ ՀՀ կառավարության կողմից որոշման ընդունումից հետո 2026 թվականի ընթացքում կմեկնարկեն հողերի օտարման աշխատանքները»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։