Հայ մարզիկները սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչում են

կողմից admin1

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի բոլոր ներկայացուցիչները դուրս են եկել  եզրափակիչ։

Օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկի վարժության որակավորման փուլը, իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժության:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչ են անցել Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:

Հայ մարմնամարզիկների մասնակցությամբ եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 24-ին ու 25-ին:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode