ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական հարցերով բյուրոն Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին կոչ է արել «բարձր զգոնություն ցուցաբերել՝ հաշվի առնելով անվտանգության բարդ իրավիճակը»։
«Իրանը կամ նրա պրոքսիները կարող են թիրախավորել ամերիկացիներին կամ ԱՄՆ-ի շահերն աշխարհի ցանկացած վայրում։ Պետք է պատրաստ լինել թռիչքների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի փակումներին և ուղևորափոխադրումների խափանումներին», նշվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Մերձավոր Արևելք մեկնող կամ այնտեղից վերադարձող ամերիկացիները պետք է հետևեն օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքի վերաբերյալ տեղեկություններին և նախապես մշակեն արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագրեր։
Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան մի շարք ավիահարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերին, այդ թվում՝ մայրաքաղաք Սանային։ Միաժամանակ, հութիները սպառնացել են նոր հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների և այլ կարևոր ենթակառուցվածքների վրա։