Նավթատար լցանավ է պայթել ականի վրա Հորմուզի նեղուցում

կողմից admin1
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ–ներին։
«Լցանավը բռնկվել և պայթել է Հորմուզի նեղուցում ականի բախվելուց հետո», – ասվում է գործակալության նյութում։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրեցին հուշագիր, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode