23
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։
Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում կատարվել են շինության ապամոնտաժման և հարթեցման աշխատանքներ, որի հետևանքով դեգրադացվել է 580 քմ մակերեսով հատուկ պահպանվող տարածք, աղտոտվել է 33 քմ մակերեսով ջրային տարածք։
Հասցված վնասը կազմում է 946,404 ՀՀ դրամ։
Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։