4
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորմուզի նեղուցում ականի պայթյունի հետևանքով երկու լցանավի բռնկման մասին:
«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի զինծառայողների կողմից Հորմուզի նեղուցի հարավային մասում անօրինական նավարկության շրջանում տեղադրված ականների պայթեցումը հանգեցրել է խախտում իրականացրած երկու նավթային լցանավերի բռնկման»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ խոցել է ամերիկյան հերթական MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը: