«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրում է․
«Դատարանը վերահաստատեց, որ թեմակալ առաջնորդի պաշտոնին նշանակումը կամ այդ պաշտոնից հեռացումը և առհասարակ եկեղեցու ներքին, նվիրապետական կառավարումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է: Դատարանը որոշման համար հիմք է ընդունել նաև Սարոյանի եպիսկոպոսական ձեռնադրությունից առաջ ստորագրված ուխտագիրը, որի մեջ ասվում է. «Խոստանում և ուխտում եմ հնազանդ լինել նրան (Վեհափառ Հայրապետին) և նրա օրինավոր հաջորդներին՝ հարգելով և կատարելով այն բոլոր հրամանները, որոնք այս Սուրբ Աթոռի կողմից դրվում են ինձ վրա, (․․․) խոստանում և ուխտում եմ բնավ չանցնել ա՛յն իշխանության սահմանը, որն Աստված կտա ինձ իմ եպիսկոպոսական ձեռնադրությամբ, և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով զանց չառնել Եկեղեցու կանոնները և Սուրբ Հայրապետի հրամանները: Սրանք են այն խոստումները, որոնք խոստանում եմ և ուխտելու եմ իմ ձեռնադրության օրը՝ Սուրբ Եկեղեցու ինը դասերի և ժողովրդի բազմության ներկայությամբ, որոնք եթե ինքնակամ մտքով և կամ կրքերի թելադրությամբ ոտնակոխ արվեն, պարտավոր կլինեմ Աստծու՝ անսուտ Դատավորի, և մեր Հոգևոր Տիրոջ՝ Ամենայն Հայոց Սրբազնագույն Հայրապետի առջև»: Ինչպես նկատել ենք Արմանը կրքերի թելադրությամբ ոտնակոխ է արել իր կողմից ստորագրած ուխտագիրը և հիմա իր իսկ ստորագրած ուխտագրի հիման վրա պարտավոր է Տեր Աստծո` անսուտ Դատավորի և մեր հոգևոր Տիրոջ` Ամենայն Հայոց Հոր առջև:
Տեսնենք, թե նախկին հոգևորականը այս որոշումից հետո ինչպես կդրսևորի իրեն: Բավական ժամանակ երկնային օրենքների և իշխանության դեմ աշխատելով կհամարձակվի՞ դուրս գալ իր այդքան սիրելի ժամանակավոր և երկրային իշխանության որոշման դեմ»: