19
Կաթողիկոսի եղբորորդու համար պահանջվել է 3 տարի 6 ամիս ազատազրկում
Դատարանում ուսումնասիրվել են Գևորգ և Համբարձում Ներսիսյանների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ Մեղադրողը Գևորգ Ներսիսյանի համար պահանջել է 3 տարի 6 ամիս, իսկ Համբարձում Ներսիսյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։
Պաշտպան Սմբատ Մինասյանը քննադատել է պատժի պահանջը՝ հեգնելով․ «Ինչո՞ւ երեք տարի և վեց ամիս։ Թող շատ ուզեն՝ միանգամից ցմահ ազատազրկում պահանջեին»։ Պաշտպանական կողմը մեղադրանքը չի ընդունում և առաջարկել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով։