16
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը, որը սկսվել էր հոկտեմբերի 22-ին, ժամը 15-ին, ավարտվել է ուշ գիշերին. որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17։30-ին։
Միջնորդությունը քննվել է ավելի քան 12 ժամ։
«Գործը երկար տևեց, որովհետև միջնորդության հետ կապված բավականին երկար հարցադրումներ կան, որի մեջ նաև մեղադրանքն էր։ Այդտեղ հիմնավորումներն էին հիմնավոր կասկածի ենթադրյալ ամրապնդման մասին, նաև մեր պնդումը ամբողջությամբ հերքման նաև կալանքի հիմքերի հետ կապված»,-ասաց երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանից դուրս գալուց հետո։
Նա շեշտեց՝ ամբողջ ինֆորմացիայի ֆոնին խափանման միջոցը կալանք չպետք է կիրառվի, քանի որ այն վարկածը, որը առաջ է քաշում մեղադրող կողմը, ընդհանրապես չի դիմանում քննադատության։
«Դրանից բացի մի շարք պնդումներ կան, որոնք իրենք բնույթով հակասահմանադրական են. նախագահի կողմից վավերացված կառավարության որոշումները, որոնք ուժի մեջ են, դրանց քրեադատավարական գնահատական տալը, քանի դեռ դրանք չեն վերացվել դատարանի կողմից, հակասահմանադրական է»,-նշեց փաստաբանը։