16
Ստեփան Ասատրյանին (նախկինում Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։
Նման որոշում է կայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահել են դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը)։
Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայց էին ներկայացրել փետրվարին:
Պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։