Բաքվի հայ գերիները Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում կստանան

կողմից admin1
Բաքվում մինչ օրս պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ։
Հոկտեմբերի 22-ին հայ համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտը։
«Nouvelles d’Arménie» պարբերականի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվել է արցախյան հակամարտության և 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների պատմությունը, ելույթ են ունեցել ֆրանսիացի և հայ գործիչներ։
Նիցցայի քաղաքապետարանի ճակատային հատվածում դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից տեղադրվել են Բաքվի բանտերում պահվող` Արցախի ռազմաքաղաքական վերնախավի լուսանկարները:
Ինչպես քաղաքապետն է նշել, դրա նպատակն է անցորդներին հիշեցնել ազատությունից զրկված այս մարդկանց ծանր վիճակի և նրանց ազատության համար միջազգային հանրության ջանքերի միավորման հրատապության մասին:
«Քաղաքը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, մինչև նրանք ազատ արձակվեն»,- հայտարարել է Նիցցայի քաղաքապետը։
Նա ընդգծել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը մարդասիրական և քաղաքական պահանջ է:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode