16
Դատարանների կայացրած որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից, գրել է եկեղեցուն վերաբերող գործերով պաշտպանական խմբի ղեկավար Արա Զոհրաբյանը։
«Պետության և եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը»,- գրել է Զոհրաբյանը։
Պաշտպանն ընդգծում է դատարանի վերահաստատումը՝ եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։