1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ ԱԱԾ–ին՝ ԱՄՆ–ից

կողմից admin1
ԱՄՆ–ն շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։
«Նվիրատվությունը կատարվեց ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն կնպաստի Հայաստանի սահմանապահ ծառայության արդիականացմանը, սահմանային անվտանգության ամրապնդմանը և մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժի բարելավմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ ԱՄՆ–ն ունի հանձնառություն նման ծրագրերով աջակցել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode