«Առողջության համընդհանուր ապահովագրության երկրորդ փուլը մեկնարկում է 2027 թ հունվարի 1-ից, և քննարկվող նախագծով մենք սահմանում ենք այն խմբերին, ովքեր համակարգ են ներառվելու այդ ժամկետից»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մինչև 200 հազար դրամ ստացող մեր քաղաքացիները ևս 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում։
«10.800 դրամ ամսական ապահովավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությւոնը, 4400 դրամը գործատուն և 2 հազար դրամը աշխատողը կվճարի»,- հայտարարեց Ավանեսյանը՝ նշելով, որ այն աշխատողներն, ում աշխատավարձը 2027 թվականից կանցնի 2000 հազար դրամը, և կլինի մինչև 500 հազար դրամ, պետությունը կսուբսիդավորի 6 հազար դրամը , իսկ մնացած 4400 դրամը կվճարի քաղաքացին՝ հավելելով, որ 2027 թվականից արդեն այդ 6000 դրամը սուբսիդավորումից դուս կգա և սոցկրեդիտից կվճարվի։
Նա հայտարարեց, թե բազմաթիվ քաղաքացիների խնդրանով 2027 թվականի հունվարի 1-ից հնարավորություն են տվել կամավոր հիմունքներով աշխատող անձանց կողմից իրենց փոխկապակցված անձանց ապահովագրելու համար, ինչը նշանակում է, որ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները հնարավորություն կունենա իրենց ընտանիքի ևս մեկ անդամի ներառել ապահովագրության համակարգ, վճարելով դրա համար, իսկ 500 հազար դրամից ավել ստացողները՝ երկու անդամի։
«Համակարգ կընդգրկվեն այն տաքսու վարողները, ովքեր էլեկտրոնային հարթակներում ունեն գրանցման 2 տարվա պատմություն, և 2026 թվականին նրանց ընդհանուր շրջանառությունը ավել է եղել նվազագույն աշխատավարձից»,-հավելեց Ավանեսյանը