ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող լրագրողներին հինգշաբթի խնդրել են հանձնել բջջային հեռախոսները Air Force One ինքնաթիռում, երբ այն համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովից հետո մեկնում էր Չինաստանից, հայտնում է AFP-ն։
Անվտանգության այս անսովոր միջոցը հարցեր է առաջացրել ամերիկացի առաջնորդի հետագա ծրագրերի վերաբերյալ։
«Համարեք, որ մենք օդ ենք բարձրացել 18:45-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր հեռախոսները ժամանակավորապես վերցնում են»,- Շենժենից ինքնաթիռի մեկնելուց կարճ ժամանակ անց ինքնաթիռից հայտնել է AFP-ի լրագրողը։ Այս անսովոր միջոցի վերաբերյալ անմիջապես լրացուցիչ պարզաբանումներ չեն տրվել։
Fox News-ի թղթակից և Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Ժակլին Հայնրիխը նշել է, որ մայիսին Թրամփի՝ Չինաստան կատարած նախորդ այցի ժամանակ լրագրողներից հեռախոսները չէին վերցրել։
Նրա կարծիքով՝ այս միջոցը, ինչպես նաև Ալյասկայի օդային տարածքում թռիչքների սահմանափակումների փոփոխությունները հարցեր են առաջացրել, թե արդյոք Air Force One-ն ուղիղ ԱՄՆ է մեկնում։
Ասիական շրջագայության ընթացքում Թրամփը բազմիցս հնարավոր է համարել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը։ Սակայն նման հանդիպման մասին պաշտոնապես չի հայտարարվել։