«ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել

կողմից admin2

Քիչ առաջ դատարանի որոշմամբ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ԶԱՊ-ը և «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, դատարանի դահլիճից ազատ արձակվեցին։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

Ավելի վաղ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել էին, որ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվել է շորթման դեպք, որին առնչություն է ունեցել քրեական հեղինակություն՝ այսպես կոչված «օրենքով գող»։ Կասկածյալները օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին էին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode