Մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի. Մանե Թանդիլյան

կողմից admin2

«Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ հինգ տարի ուներ Սահմանադրության փոփոխություններն ԱԺ-ում հաստատելու և հանրաքվեի դնելու»,-գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ շարունակելով.

«Նիկոլ Փաշինյանը վստահ է եղել, որ ժողովուրդը դեմ է լինելու Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությանը, հետևաբար խորհրդարանական ընտրություններից առաջ չի գնացել քաղաքական ինքնասպանության։

Իսկ հիմա, երբ արդեն չունի անհրաժեշտ մեծամասնություն, իր հերթական ձախողումը գցում է ընդդիմության, առաջիկայում նաև ժողովրդի վրա։

Խաղաղությունն այլընտրանք չունի, և այն ամրացնելու համար մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի»,-գրել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode