ՀէՑ-ի ՔՊ-ացումը շարունակվում է. Կարեն Սարուխանյանը նշանակվել է Գյումրու ՀԷՑ-ի պետ

կողմից admin1

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Կարեն Սարուխանյանը նշանակվել է Գյումրու ցանցի պետ։

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պաշտոնն ստանձնում է եռամսյա դադարից հետո։

Հիշեցնենք, որ Սարուխանյանը 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվար ամիսը եղել է Շիրակի մարզպետ, ապա՝ Ազգային ժողովի պատգամավոր։

2021 թվականի սեպտեմբերին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, սակայն նույն տարվա դեկտեմբերի 6-ին ազատվել է այդ պաշտոնից։

2025 թվականի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց շարունակելու է գործունեությունը կուսակցությունում։

2026 թվականի սեպտեմբերին հարցազրույցում նշել էր, որ ընտրություններից հետո դադար է վերցրել և չի հեռացել քաղաքականությունից։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode