Նոր սահմանադրության նախագծով՝ ՀՀ քաղաքացիներին կարող են արտահանձնել Ադրբեջանին․ Խուդոյան

կողմից badoyan

«Արցախում երբևէ ծառայած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելու դեպքում կարող է արտահանձնվել Ադրբեջանին։ Առաջին հայացքից սա անհեթեթ է թվում, բայց տեսնելով, թե ինչ եռանդով են սպասարկվում Ադրբեջանի շահերը, այս սցենարը միանգամայն իրատեսական է»,- հայտարարել է փաստաբան Խուդոյանը։

Նոր սահմանադրության նախագիծը հնարավորություն է ստեղծում ՀՀ քաղաքացիներին արտահանձնել Ադրբեջանին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ մեկնաբանելով սահմանադրության նախագծով քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ նոր դրույթը։

Խուդոյանի խոսքով՝ այս նոր դրույթով իշխանությունները փորձում են քաղաքացիությունից զրկելը վերածել ճնշման լծակի․ քանի որ մարդիկ չեն վախենում իրենց համոզմունքների համար բանտարկվելուց, իշխանությունը նոր միջոց է մտածել նրանց վրա ազդելու համար։

Դրանով շրջանցվում է Հայաստանի քաղաքացիներին օտար պետություններին արտահանձնելու արգելքը, և ճանապարհ է բացվում նրանց արտահանձնելու համար (այդ թվում Ադրբեջանի պահանջով)։

Խուդոյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունները հանցագործ են համարում Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում ծառայած յուրաքանչյուր անձի՝ նրան դիտարկելով կա՛մ որպես սահմանն ապօրինի հատած, կա՛մ որպես մարտական գործողությունների մասնակից։

«Արցախում երբևէ ծառայած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելու դեպքում կարող է արտահանձնվել Ադրբեջանին։ Առաջին հայացքից սա անհեթեթ է թվում, բայց տեսնելով, թե ինչ եռանդով են սպասարկվում Ադրբեջանի շահերը, այս սցենարը միանգամայն իրատեսական է»,- հայտարարել է Խուդոյանը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode