Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը չեմ. Մակունց

կողմից admin2

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին լուրերը։

«Այն ժամանակ, երբ լինում են այդ հանդիպումները, վարչապետը դրա մասին բարձրաձայնում է, այդ թվում՝ կառավարության նիստերից հետո ասուլիսների ընթացքում։ Վերջին ասուլիսի ընթացքում վարչապետը խոսել է նաև Բիշքեկում ունեցած զրույցների մասին, այնպես որ՝ պատեհ ժամանակին և եթե դրանք տեղի ունենան, հանրությունն այդ մասին կտեղեկացվի»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է հանդիպման նախաձեռնման հարցում հայկական կողմի որոշում ունենալուն, Մակունցը նշել է, որ այս պահին չունի դրա վերաբերյալ կոնկրետ տեղեկություն, իսկ լինելու պարագայում այդ մասին կտեղեկացնեն։

Անդրադառնալով իր աշխատավարձը 116 տոկոսով բարձրացնելու ու կատարվող «ծանր» աշխատանքին՝ Մակունցն ասել է. «Խոսքը ոչ թե մաքուր աշխատավարձի մասին է, իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ պաշտոնյայի պարագայում ինչպիսի բարձրացում է նախատեսվում և ինչ տրամաբանությամբ, ապա այն ժամանակ, երբ քննարկումները տեղի ունենան ու այդ նախագիծն արդեն շրջանառության մեջ լինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը նախագծի հեղինակն է, մանրամասները կներկայացնի։ Նախագծի հեղինակնես ես չեմ»։

Լրագրողների այն պնդումներին, թե իր կամքին հակառա՞կ է բարձրացվել աշխատավարձը և արդյո՞ք դա արդարացված է, նա ևս մեկ անգամ նշել է, որ նախագծի հեղինակն ինքը չէ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode