39
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, կոտրել են Արաբկիր վարչական շրջանում՝ Ադոնցի փողոցում, Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը, հայտնում է shamshyan.com-ը։
Խաչքարը տեղադրվել էր 2007 թվականին, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահղացմամբ ու հովանավորությամբ և նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում, ու ցավոք դեպքերից ոչ մեկը չէր բացահայտվել։ Ճիշտ լուծումներից մեկն այն կլինի, որ Արաբկիրի թաղապետարանը նշված հատվածում տեղադրի տեսախցիկներ։