Հարցվածների 63.2%-ը բացասական է գնագատել Շաքիի միջադեպին պատկան մարմինների արձագանքը

կողմից admin1

Տեղյա՞կ եք Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր հայ ընտանիքին պատկանող տուն։

GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի ներկայացրած հարցման արդյունքների պատկերը հետևյալն է.

«Այո, մանրամասն տեղյակ եմ – 49.8%»,

«Այո, որոշ չափով տեղյակ եմ – 36.8%»,

«Լսել եմ, սակայն մանրամասներին տեղյակ չեմ – 10.8%»,

«Ոչ, առաջին անգամ եմ լսում – 2.7%»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 86.6%-ը տեղեկացված է եղել միջադեպի մասին:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության և պատասխանատու պետական մարմինների արձագանքը Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին, հարցվածների մեծամասնությունը տվել է բացասական գնահատական.

«Ընդհանրապես բացասական – 50%»,

«Դժվարանում եմ պատասխանել – 16.5%»,

«Ավելի շուտ բացասական – 13.2%»,

«Ավելի շուտ դրական – 11.1%»,

«Լիովին դրական – 9.2%»

Պատասխանատու մարմինների արձագանքը բացասական է գնահատում հարցվածների 63.2%-ը:

Ինչպե՞ս եք գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ կողմից ցուցաբերված դիմադրությունը։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական է արձագանքել.

«Լիովին դրական – 86.6%»,

«Ավելի շուտ դրական – 6.3%»,

«Դժվարանում եմ պատասխանել – 4.3%»,

«Ընդհանրապես բացասական – 1.8%»,

«Ավելի շուտ բացասական – 1.0%»։

Կնոջ դիմադրությանը դրական գնահատական է տվել հարցվածների ընդհանուր 92.9%-ը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode